Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին միավորված զորախմբի մասին համաձայնագիրը
Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն: Երկու երկրների պաշտապանության նախարարները նաև ստորագրել են 2017 թվականի համագործակցության պլանը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն հանձնարարել էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:
