Մանվել Եղիազարյանը լքեց «Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդը
«Ազատամարտիկների դաշինքն» այսօր նիստ էր հրավիրել, որի ընթացքում ընտրեց նոր խորհուրդ և վարչություն։ Նախորդ խորհրդի կազմից Ռուստամ Գասպարյանը դադարեցրել էր իր գործունեությունը դաշինքի հետ, իսկ այսօր խորհրդի կազմը լքեց նաև Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։ Նա կշարունակի մնալ «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ։ Ընտրվել է վարչության 23 անդամ։ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայիս խորհուրդն ունի 7 անդամ՝ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանը, Ավետիս Գրիգորյանը, Ավետիս Ավետիսյանը, Գևորգ Տեր-Գևորգյանը և Վլադիմիր Առաքելյանը։
