ՀՅԴ մարզպետի որոշումն առաջացրել է դժգոհություն
Շիրակի Դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշումը առաջացրել է Գյումրու թիվ 38 միջնակարգ դպրոցի աշխատակազմի եւ աշակերտների դժգոհությունը: Մասնավորապես Սիմոնյանը օրերս դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գյումրու թիվ 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին։ Ըստ տեղեկությունների վերջինս Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի բարեկամուհին է, եւ հենց այդ պատճառով է առանց մրցույթի նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մեզ հայտնի դարձավ, որ մի քանի օր է դպրոցի մանկավարժները եւ աշակերտները դասապրոցեսները նորմալ չեն կազմակերպում, եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ի նշան դժգոհության: Շիրակի մարզպետից պարզաբանում ստանալ չհաջողվեց, վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Ըստ էության ՀՅԴ մարզպետի այս քայլով հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ուսումնական հաստատություններում պետք է բացառվի քավոր- սանիկային հարաբերությունները: Փայլակ Ֆահրադյան
