ՀՀԿ-ի ձայն բերող պատգամավորներն ընդվզել են «ծեծող փայտից»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խայտառակություն համարեց այն փաստը, որ հնարավորություն է տրվում պատգամավորի կողմից տրված հատուկ լիազորագրով քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: «Այս իշխանությունն ընդհանրապես այդ գործելաոճն ունի` իր ապօրինությունները, հանցագործությունները հետին թվով լեգալացնելու: Միշտ խախտում են, հետո գտնում են մի սահմանադրական կամ օրինական ձև այդ խախտումներն օրինականացնելու համար: Սա մի անընդունելի բան է, երբ լիազորագիր է գրվելու, և խմբակցության ղեկավարը բացակայող պատգամավորի փոխարեն հնարավորություն կունենա քվեարկել: Սրանով, փաստորեն, ուզում են իրենց ներկայությունն ապահովող պատգամավորներին, որոնք ձայն բերող են, բայց ձայն չունեն ԱԺ-ում, նրանց գործը հեշտացնել»,- ասաց Լ.Զուրաբյանը: Ըստ նրա՝ այդ ձայն բերող պատգամավորները հավանաբար ընդվզել են, որ իրենց «ծեծող փայտով» առավոտները բերում են քվեարկության, հիմա էլ ուզում են լիազորագրով փոխարինել: Սոնա Դավթյան
