Կոլումբիայի ավիաաղետից ողջ մնացած բորտուղեկցորդուհին ասել է վթարի պատճառը
Բրիտանական Daily Mail պարբերականըեզրակացնում է, որ ինքնաթիռի վառելիքը կարող էր վերջանալ մինչ աղետի ենթարկվելը, քանի որ «շատ կասկածելի» է համարվել փաստը, որ Կոլումբիայում ինքնաթիռը կործանվելուց հետո չի այրվել՝ հարվածելով լեռանը։ Ավիաաղետից ողջ մնացած բորտուղեկցորդուհին՝ Խիմենա Սուարեսը, հայտարարել է, որ ինքնաթիռի վառելիքը վերջացել է «Խոսե Մարիա Կորդովա» օդանավակայան հասնելուց մի քանի րոպե առաջ։ Ինչպես նշվում է՝ ինքնաթիռի օդաչու Միգել Ալեխանդրո Մուրակամին շրջանաձև պտույտներ է գործել մինչ վայրէջքը ու այրել վառելիքը՝ խուսափելու պայթյունից բախման ժամանակ։
