Կրեմլը բացատրություն է պահանջում Էրդողանից
Կրեմլը բացատրույթուն է պահանջում Էրդողանից, քանի որ Կրեմլի համար նորություն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ բացատրություն կստանանք մեր թուրք գործընկերներից այս կապակցությամբ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, որը հակասում է նախորդ հայտարարություններին, ինչպես նաև իրավիճակի մեր պատկերացմանը՝ որպես պետության, որի ռազմական ուժերը օրինական կերպով գտնվում են Սիրիական Արաբական հանրապետությունում»,- նշել է Պեսկովը։
