Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ-ի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների ուսուցման ոլորտում: Ինչպես նշվում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Շոյգուն նշել Է, որ երկու երկրների ռազմական համագործակցության պլանները կատարվում են: «Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018 թվականի պլանը: Մենք այսուհետեւ Էլ կընդլայնեք այն ամենը, ինչ ռազմական համագործակցություն Է կոչվում: Դա վերաբերում Է թե շտաբային բանակցություններին, թե գլխավոր հրամանատարությունների մակարդակով շփումներին, թե, անտարակույս, կրթությանը»,- ընդգծել Է Շոյգուն: Հասանովը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև այլ երկրների պաշտպանության նախարարների հետ։
