Ներքին ռեսուրսների հաշվին
Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտները 2016 թվականին կկազմեն 1 մլրդ դոլարից պակաս: Այս մասին նոյեմբերի 30-ին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ինչպես տեղեկացրեց՝ համապատասխանաբար կնվազեն այն ընտանիքների եկամուտները, որոնք այդ միջոցները ստանում էին: «Տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 18-19 տոկոսը, այդ պատճառով դրանց անկումը իրեն զգացնել կտա: Սակայն պետությունը ջանացել է որքան կարող է այդ անկումը փոխհատուցել ներքին ռեսուրսների հաշվին»,- հավելեց նախարարը:
