«Դժվարանում եմ ասել, թե ԱԺ նախագահի ո՞ր ասածը պետք է լուրջ ընկալել, ո՞րը՝ ոչ». Լևոն Զուրաբյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով երեկ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքին, թե «այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, և այլ բան է այն մարդկանց մասին խոսելը, ովքեր սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ 1995 թվականին մենք միասին եկել ենք Ազգային ժողով՝ մեկ խնդրով, մենք պաշտպանել ենք Ղարաբաղին, որին դուք վերջում ուզում էիք տաք», հայտնեց, թե ապշած է: «Պարզվում է, որ Գալուստ Սահակյանի խոսքը հնարավոր չէ հասկանալ ու ըմբռնել, որովհետև նա մի ֆրազ ասաց, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես սովոր եմ հակառակորդին հարգել և փորձում եմ ամեն կերպ ռասշիֆրովկա անել ու հասկանալ այդ ֆրազը, բայց չի ստացվում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Այնուհետև հայտարարեց. «Մեր քաղաքական ըմբռնումների մեջ Գալուստ Սահակյանը չկա, որովհետև առհասարակ նրան ըմբռնելը բարդ է: Դժվարանում եմ ասել, թե ԱԺ նախագահի ո՞ր ասածը պետք է լուրջ ընկալել, ո՞րը՝ ոչ»:
