Կոչ.մատնել Էրդողանին քննադատող քաղաքացիներին
Ինչպես հայտնում է The Times-ը, Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը որոշել են պաշտպանել մատնությունների միջոցով և տեղի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «տեղեկացնել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատում են երկրի ղեկավարին կամ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանուր առմամբ: Իսպարտ նահանգի նահանգապետը պաշտոնապես խնդրել է իր ենթականերին հայտնել երկրի կառավարությանը վիրավորելու դեպքերի մասին: «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեդիայում ու սոցցանցերում նման հրապարակումների դեմ, որոնց թիվը ուղիղ համեմատական է մեր երկրում ահաբեկչության բարձր մակարդակին»,- ասված է շրջանի ղեկավարի հրամանում:
