Սոմալիի ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը/տեսանյութ/
Daallo Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարել է սրահը ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից հետո,որում երևում է ինքնաթիռի խոցված ֆյուզելյաժը: Ուղևորները ստիպված են եղել օգտվել թթվածնային դիմակներից: Երեկ ուղևորատար Airbus A321-ը արտակարգ վայրէջք է կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո: Պայթյունը որոտացել էր թռիչքից անմիջապես հետո, երբ գտնվել է 4 կիլոմետր բարձրության վրա: 2 մարդ ստացել է վնասվածք, ինքնաթիռում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր:
