Ձերբակալված գյուլենականների թվում նաև Էրդողանի կուսակցության անդամ կա
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը հայտնում է,որ Թուրքիայի Իզմիր քաղաքի երկու շրջաններում ոստիկանական խոշոր գործողություն է անցկացվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամների դեմ, 42 կասկածյալներից ձերբակալվել են 28-ը, որոնց թվում է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Իզմիրի Բերգամա շրջանի գրասենյակի նախագահ Մուստաֆա Դուրմազը: Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Հիզմեթ» շարժման անդամ լինելու և նվիրատվության անվան տակ հավաքագրված գումարներն իրենց արտասահմանյան ճամփորդությունների համար օգտագործելու համար:
