Անուշ Սեդրակյանն «Ազատ դեմոկրատներ»-ին լքել է Օսկանյանի պատճառով.
«Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել, ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքել է կուսակցության շարքերը։ Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը։
Թերթին հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել, պնդելով, որ Մարտի 1-ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու։ Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքի։
