ՌԴ-ի հետ պատերազմի վտանգը մեծացել է. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բաց պատերազմի վտանգը մեծացել է: « Ուկրաինայի տարածքում գտնվում է մոտ 8 հազար ռուս զինվոր:Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում պատերազմի պատրաստության գործում, և մենք դրա վերաբերյալ ոչ մի բացատրություն չենք ստանում»,- ասել է Պորոշենկոն։
