«Դատական նիստերը հետաձգվում են միտումնավոր». փաստաբան
Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայցի հետ կապված՝ փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան: «Դատարանը ժամանակ է տրամադրել դատավարության կողմերին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաշտության եզրեր գտնելու, սակայն արձանագրենք, որ ո՛չ հայցող կողմը, ո՛չ պատասխանող կողմը այդպիսի ցանկությամբ հանդես չի եկել: Ավելին՝ պատասխանող կողմը կտրուկ առարկեց՝ նշելով, որ որևէ հաշտության չի գնա: Այսինքն՝ աննախադեպ երկար ժամանակը, որ տրվել է դատարանի կողմից՝ 4 ամիս, դա անիմաստ է: Գտնում ենք, որ այս պարագայում արդար դատաքննության ողջամիտ ժամկետը պետք է օգտագործել, և միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը կրկին դատական նիստ նշանակի դեկտեմբերին»,-նշել է փաստաբան Դավիթ Ասատրյանը: Դատական նիստերը, Դ. Ասատրյանի կարծիքով, հետաձգվում են միտումնավոր, դա արվում է այն նպատակով, որ դեպքը հասարակության և ԶԼՄ-ների մոտ մոռացության տրվի:
