Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության հարցը
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մտադիր է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Հասանովը Մոսկվա է մեկնել մասնակցելու համար նոյեմբերի 30-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ Հասանովը նիստի շրջանակներում հանդիպելու է Շոյգուի հետ և քննարկելու է երկու երկրների միջև ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ակնկալվում է նաև, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները ստորագրելու են 2017 թվականի համագործակցության պլանը։ Հասանովը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև այլ երկրների պաշտպանության նախարարների հետ։
