«Հայկական Վերածնունդ»-ում դաշինքներ կազմելու հարց չեն քննարկում». Էդգար Առաքելյան
«Հանրապետական կուսակցության համագումարին որևէ արտառոց բան չեղավ, այնպիսին էր, ինչպիսին պիտի լիներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Պատգամավորը տարօրինակ չի համարել նաև մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի անդամակցության հանգամանքը ՀՀԿ-ին, իսկ ՀՎԿ լրատվական քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը Հանրապետական կուսակցության համագումարը համարել է հերթականը ՝ դիտարկելով այն նախընտրական տրամաբանության շրջանակում: Անդրադառնալով ընդդիմության դաշտում հնարավոր միավորման փորձերին, Էդգար Առաքելյանը նկատել է. «Հայկական վերածնունդ»կուսակցությունը արդեն իսկ նմանատիպ կոնսոլիդացիայի ծնունդ է, իսկ միավորման փորձերից առաջ քաղաքական ուժերի համար, կարծում եմ, լավ ցուցիչ կարող է լինել վերջին ՏԻՄ ընտրություններում իրենց գրանցած արդյունքները: Հարցին թե ՀՎԿ-ն հավակնում է ավելի բարձր արդյունքներ գրանցել քան ՏԻՄ ընտրություններում եղան, Առաքելյանը պատասխանել է,- իհարկե այո: Անդրադառանլով երկրի տնտեսական վիճակին, Հանարպետական կուսակցության պատագավորը այն համարել է բավականին լավ, իսկ Էդգար Առաքելյանը փաստել է, որ նույնիսկ սպասվում է զրոյական տնտեսական աճ: Հնարավոր է արդյոք 2017-ի խորհդրարանական ընտրութուններից առաջ քաղաքական դաշինքներով հանդես գան հարցին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նշել է , որ իրենք հարցը քննարկում են մի քանի ուժերի հետ, իսկ եթե չհաջողվի միավորվելը, հանդես կգան առանձին : Էդգար Առաքելյանն էլ նշել է, որ «Հայկական Վերածնունդ»-ում դաշինքներ կազմելու հարց չեն քննարկում, ավելին Առաքելյանը կարծում է, որ Հայաստանում կոալիցիաները որպես կանոն հաջողությամբ չեն պսակվում հատկապես ընտրություններից հետո. «Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել է: Պետք է կուսակցությունները միավորվեն, դառնան մեկ կուսակցություն, այդ դեպքում միավորումն արդարացված կլինի»:
