Փրկարարներն Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցից տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ):
