Լարվածություն կոալիցիա կազմելուց առաջ
«Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում, ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նկատեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով, իր երեկվա այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Դիտրակմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ կվերայանեյեն իրենց մոտեցումները ձեր այս հայտարարությունից հետո՝ Արմեն Ռուստամյանն պատասխանեց . «Վահրամ Բաղդասրյանի ասածները իրեն հասցեագրեք, ես որևէ բան չունեմ կրկնելու, ես ինչ ասել եմ, ասել եմ ամբողջական, լիարժեք, համապատասխան իրավիճակին, ու կրկնելու խնդիր չունեմ»: Անդրադառնալով հարցին, թե այս պարագայում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը արդյոք վտանգի տակ չի դրվում՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց . «Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթաց զարգացումը, այլ մտահոգություն ինձ համար գոյություն չունի: Մենք երբեք ինքնանպատակ համագործակցության մեջ չենք մտել ու չենք մտնի»:տամյանը ընդգծեց. Նորից անդրադառնալով ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու փաստին Արմեն Ռուստամյանը ընդգծեց. «Եթե կա լուրջ դժգոհություն, իսկ դա առկա է, ես համարում եմ՝ անգամ հանրքավեի այն «ոչ»-ի քանակը, որ ամրագրվեց, խոսում է դժգոհության մասին, ու այդ դժգոհությւունը չի կարող չնշանակել, որ կան չլուծված հարցրեր: Բնականաբար, չի կակրող մեծ հեղինակություն ունենա իշխանությունը, եթե չի լուծել այն խնդիրները որոնք հիմա առաջացել են: Բայց այդ հեղինակության պակասը նաև մեր խնդիրն է, մենք չենք դիտում սա միայն իշխող ուժի կամ իշխանությունների խնդիր: Տարբեր բառախաղերի մեջ մտնելով՝ արդեն փորձում են շեղել մեր իրական նպատակներից: Մենք պարտավոր ենք այն ճգնաժամը, որ կա Հայաստանում, վերացնենք: Դրա համար մենք պատրաստ ենք մտնել անկախ նրանցից՝ ով ինչ կխոսի: Իշխանության մեջ լնելն այսօր հեղինակությանը հարված է»:
