Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ հնչեց, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտող երկու կողմերն ու համանախագահ երկրների նախարարները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին ՀԱՀ-ի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հավանություն է տվել առաջարկին։ Մամեդյարովը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոփոխությունը։
«Նոր ֆրանսիացի համանախագահը ծանոթ է տարածաշրջանին, փորձառու դիվանագետ է։ Օրինակ՝ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն անցկացվել էր Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում, երբ այդ մարդն էր հյուպատոսը: Հավանաբար, նա լրջորեն կզբաղվի այդ հարցով»,- ասել է Մամեդյարովը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Համբուրգում կկայանա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ վերջին հանդիպումը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից