7 հազար հոգու անդամագրման հանելուկը
Այսօր Հայելի մամուլի ակումբում Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին 7 հազար մարդու անդամագրման հարցին, նշեցոր այս կամ այն կուսակցությանը նոր մարդկանց անդամագրվումը տվյալ կուսակցության ներքին գործն է: Պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը այնքան էլ լավատեսորեն չէր տրամադրված: «Ցավոք, դա տեսանելի ապագայի խնդիր չէ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ տարբեր կուսակցություններ, որոնք ասում էին, որ երբեք չեն միանա ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ, իրենց դիրքորոշումը մեղմացրին»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ Հայաստանում նույնպես հնարավոր է երկկուսակցական համակարգի հաստատումը, բայց դրա համար ժամանակ է պետք: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ստեղծվի ուժեղ ընդդիմադիր բեւեռ»,- հավելեց պատգամավորը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, համաձայն է այն կարծիքին, որ կուսակցության շարքերում նոր անդամների ընդունումը տվյալ կուսակցության ներքին գործն է: «Բայց դրա հետ մեկտեղ, Հանրապետական կուսակցության 7 հազար մարդու անդամագրվելու տեղեկությունը ինքը կուսակցությունն է ներկայացրել: Ինչո՞ւ եք դուք դա հատուկ ընդգծում եւ թեման Հայաստանի քաղաքական օրակարգի հարց դարձնում: Եթե ինքներդ եք այդ մասին ասել, նշանակում է՝ փորձել եք այն օրակարգ մտցնել»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը:
