«Կամ նստեք, կամ գնացեք». Բագրատյանը՝ Արփինե Հովհաննիսյանին
Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը քննարկվող նախագծի շուրջ մոտեցավ ամբիոնին ելույթ ունենալու, և ելույթը դեռ չսկսած նկատողություն արեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որը կանգնած զրուցում էր՝ պատգամավորների հետ, ինչն էլ դուր չեկավ Բագրատյանին։«Նստեք և լսեք կամ էլ գնացեք»,- ասաց նա: Դրանից հետո էլ երկխոսություն սկսվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Բագրատյանի միջև: «Պարոն Բագրատյան ջան, դեռ վարչապետ չեք դարձել»,- կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հանգստացեք, կդառնանք, ուզենանք՝ կդառնանք»,- պատասխանեց Հ. Բագրատյանը։
