«Կուսակցությունները ձևավորվելու են անձի՞, թե՞ արժեքային էլեմենտի շուրջ». պատգամավոր
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ կուսակցությունն այլևս կարող է ունենալ 1000 անդամ՝ այժմ սահմանված 2000-ի փոխարեն: Ավելին՝ 100 անդամ ունենալն էլ բավարար կլինի Հայաստանում կուսակցություն գրանցելու համար, եթե Ազգային ժողովն ընդունի կուսակցությունների մասին օրենքը։Նրա գնահատմամբ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը գործնականում դրական արդյունքների կհանգեցնի, եթե Հայաստանն ունենա 40%-անոց միջին խավ։ Ինպես հայտարարեց՝ այն, որ 7000 մարդ անդամագրվել է ՀՀԿ-ին, դա հաղորդագրություն էր, որն ասում էր՝ ես այն անձնավորությունն եմ կամ այն մարդն եմ, որ իմ որոշման հետ, որ դառնում եմ Հանրապետական, 7000 մարդ պատրաստ է անդամագրվել: Նա նկատեց, որ այդ մասին բարձրաձայնել է հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. «Էլ ինչի համար ենք հատուկ շեշտում եւ դա սարքում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օրակարգի խնդիր, որ մեկ գիշերում 7000 մարդ է անդամագրվել: Շատ լավ է եղել, անդամակցել են, թո՛ղ այդպես էլ մնար»: «Ինչ-որ չափով օրենքում կա լիբերալիզացիա, որը մի կողմից դրական է, բայց դրա հետ միասին պետք է մշակույթը ստիպի, որ կուսակցությունները դառնան աշխատող։ Իսկ մշակույթը գալիս է հետևյալից՝ կուսակցություններն էլի ձևավորվելու են անձի՞ կողքը, թե՞ արժեքային էլեմենտի, կուսակցության հիմքում ծառայելու է իր արժեքային խնդի՞րը, թե՞ էլի ընդամենը գալու են ասեն՝ մենք 3-4 հոգով սիրուն լավ տղա աղջիկներ ենք ու հավաքվել ենք՝ ինչ-որ մի բան ենք անում»,- ասաց պատգամավորը:
