Էսկոբարի տանը երկրորդ սեյֆն են գտել
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է ,որ Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի տանը՝ Մայամիում գտել են երկրորդ սեյֆը: Գաղտնարանը հայտնաբերել են կառույցը ապամոնտաժելիս: Սեյֆը գտնվում էր տան հիմքում ու մոտավորապես 300 կիլոգրամ էր կշռում,այն տեղափոխվել է բանկի պահեստարան ու առայժմ այնտեղ է գտնվում: Թմրաբրոնի առաջին սեյֆը հայտնաբերել էին հունվարի վերջին: Մայամիում գտնվող առանձնատունը, որը մինչ այդ Էսկոբարին էր պատկանում, 2014 թ. տասը միլիոն դոլարով գնել էր ռեստորանային ցանցի մենեջեր Քրիսթիան դե Բերդուարը: Նոր սեփականատերը վստահ է, որ առանձնատանն ինչ -որ տեղ պահված են Էսկոբարի գանձերը:
