Ոստիկանությունը՝ Շահգալդյանի թոռանը դանակահարողի հետքերով
ՀՀ Ոստիկանությունը պարզել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարողի ինքնությունը: Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, զերծ մնալով առայժմ անուն նշել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին, թե ընթանում է հետաքննություն: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ` 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը՝ ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վերքերով: Փայլակ Ֆահրադյան
