Վալերի Բուայեի հայկական խաչով շղթան՝ քննադատությունների առիթ
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն հայկական խաչով շղթա է կրել, ինչն էլ դարձել է քննադատության առիթ: Հիշեցնենք, որ նրա առաջարկությամբ Ֆրանսիայի ազգային ժողովը 2011թ. ընդունեց Հայոց ցեղասպանությունն քրեականացնող օրինագիծըՍկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ հեռուստադիտողները նկատել են, որ նա եթերում նա կրում է հայկական խաչ: Այս մասին գրում է Huffington Post-ը: Ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելված է: Հաղորդվում է, որ Վալերի Բուայեն France 2 հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակը: Պատասխանելով իր հասցեին քննադատություններին՝ Բուայեն սկզբում հայտարարել է, որ այդ խաչը մշտապես կրում է և չի հանում «ո՛չ լվացվելիս, ո՛չ քնելիս»: Սակայն, ինչպես պարբերականն է նշում, մեկ այլ հեռուստաալիքի եթերում նա երևացել է առանց խաչի:
