ԱԺ-ն իր ռեսուրսներով հետ է մնում. Էդ. Մարուքյան
ԱԺ-ում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի քննարկման ժամանակ, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշեց, որ այնպես չէ, որ ծանրության սլաքը գործադիրից տեղափոխվում է ԱԺ:«Ես այն տպավորությունը չեմ ստանում, որ ծանրության սլաքը գործադիրից տեղափոխվում է ԱԺ, քանի որ վերջինս իր ռեսուրսներով ետ է մնում: Կարո՞ղ ենք այնպես անել, որ խորհրդարանական Հայաստանում պատգամավորներն ավելի շատ ռեսուրսներ ունենան»,- դիմելով ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, որը ներկայացնում էր նախագիծը, հարցրեց մարուքյանը: Ի պատասխան պարոն Սահակյանը նեց, որ նախագծում որպես հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները. «Օրինակ՝ նստաշրջանների պահով մենք գտնում ենք, որ շարունակելու ենք քառօրյա օրակարգով, ուղղակի երկուշաբթի սահմանել ենք խորհրդի նիստերի օր, երբ ձեւավորվում է օրակարգը, ժամանակացույցը, հարցերի հաջորդականությունը: Նիստերը երեքշաբթի օրվանից սկսելու են առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն, ու հարցերի քննարկումները շարունակվում են մինչեւ օրակարգի սպառումը, սակայն դա չի կարող տեւել ավելի, քան երեք օր: Այս ճկուն համակարգը փորձել ենք կիրառել, որպեսզի կուտակումներ չունենանք, չունենանք չսպառված հարցեր, ու դա կարող է տեւել մինչեւ ժամը 24:00-ն»: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է մշտական հանձնաժողովներ, ու նրանք են տերը դառնում ամբողջ գործընթացի, ինչպես նաև կլինի բավարար գործիքակազմ:
