Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել ե՞ն հրթիռային համակարգերի մատակարարման հարցեր
Բաքվում Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը քննարկվել է Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում անելով բելառուսական լրատվամիջոցներին: Ենթադրվում է, որ Լուկաշենկոն «Պոլոնեզի» մատակարարման հարցով խորհրդակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բելոռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է բելառուսական «Պոլոնեզի» ձեռքբերմամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը:
