Ֆեյսբուքն իր գործն արեց.նոր մանրամասներ Ջունգլի՝ իր կնոջը ծեծի ենթարկելու մասին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ջունգլ մականվամբ Գևորգ Սարգսյանի ու կնոջ միջև փողոցում ծագած վիճաբանության ու ծեծի պատճառը ֆեյսբուքում կնոջ նկարները հավանելն է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ շաբաթ առավոտյան ֆեյսբուքում Ջունգլի կնոջ նկարները ինչ որ մեկի կողմից հավանելու թեմայի շուրջ նրանք վիճաբանել են, կինն էլ ամուսնուց հեռացել է ու աշխատանքի գնացել: Սակայն ժամեր անց, երբ կինը աշխատանքից դուրս է եկել, նրան է մոտեցել ամուսինը և պահանջել է, որ միասին փողոցն անցնեն ու զրուցեն, կինն էլ հրաժարվել է՝ ասելով, որ կարող են տեղում կանգնած զրուցել: Այս ամենն ամուսնուն դուր չի եկել և նա կնոջն սկսել է քաշքշել և անցկացնել փողոցը և հենց այդ ժամանակ էլ Ջունգլը հարվածներ է հասցրել կնոջ մեջքին, գլխին, անգամ կծել է նրան: Դեպքին ականատես է եղել հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով միջամտել է և կիրակի օրը տեսանյութ հրապարակել, որում պարզ երևում է կնոջ ստացած վնասվածքները:
