Կոլումբիայում վթարի ենթարկված օդանավի օդաչուներն ամեն ինչ արել են ուղեւորների կյանքը փրկելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Պարզվում է, որ վթարից առաջ շարքից դուրս է եկել ինքնաթիռի էլեկտրական համակարգը: Ըստ մասնագետների, օդաչուները զգալով մոտալուտ աղետը, դատարկել են ինքնաթիռի բենզաբակերը, որպեսզի վայր ընկնելիս այն չպայթի:
Հիշեցնենք, որ անցած գիշերը կոլումբիական Մեդելյին քաղաքից 50 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռը:
Ըստ վերջին տվյալների, 72 ուղեւորներից եւ անձնակազմի 9 անդամներից ողջ են մնացել 15-ը: Նրանցից երեքը թիմի ֆուտբոլիստներ են: Ըստ վերջին տվյալների, ինքաթիռում եղել են ֆուտբոլային ակումբի 8 ղեկավարներ, 22 ֆուտբոլիստ, 22 մարզական լրագրողներ եւ երկրպագուներ:
Եղանակային բարդ պայմանների պատճառով Կոլումբիայի ռազմաօդային ուժերը չեն կարողանում օգնություն ցույց տալ օդից:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից