Հյուսիսկորեական հրթիռի գործարկման դեպքում խոցել այն.Ճապոնիա
Gazeta-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը հայտնում է,որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հայտնել է, որ հյուսիսկորեական հրթիռը խոցելու հրաման է տվել: Հրամանը գործելու է մինչեւ փետրվարի 25-ը,ժամկետը կարող է անհրաժեշտության դեպքում երկարաձգվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հյուսիսկորեական հրթիռը կարող է անցնել Ճապոնիայի հարավում գտնվող Սակիսամա արշիպելագի վրայով։ Հրթիռը պլանավորվում է գործարկել 2016թ. փետրվարի 8-25-ը։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել էր, որ ինքը գործելու է ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ համատեղ, որպեսզի Հյուսիսային Կորեային ստիպի հրաժարվել պլանավորված գործարկումից։
