Momento donde se pierde contacto radar con la aeronave que transportaba al equipo Chapecoense.
Նոր տվյալներ Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից. լրացված (տեսանյութ)
Նոր մանրամասներ Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից: Տեղի ոստիկանության տվյալներով՝ օդանավում գտնվողներից 76-ը զոհվել է վթարի հետեւանքով: 5 մարդ է փրկվել միայն: Օդանավում գտնվող 81 մարդկանցից 72-ն ուղեւորներ էին, իսկ 9՝ անձնակազմի անդամներ։
«Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները ուղևորվում էին Մեդելին, որտեղ պետք է խաղային տեղական «Ատլետիկո նասիոնալ»-ի հետ Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի շրջանակներում:
360 Radio Ռադիոալիքի Թվիթերյան էջում նշվում է, որ ինքնաթիռը Կոլումբիայից ուղևորվում էր Բոլիվիա:

