Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում. Հ2-ով Տիգրան Ուրիխանյանն է՝ իր բնակարանով ու ընտանիքով. Վ.Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր անդրադարձավ պատգամավորների մեղադրանքներին, թե հեռուստաընկերությունները, մասնավորապես, Հ1-ը իրենց չի լուսաբանում: «Տիգրան Ուրիխանյանն ասում է՝ ինձ չեն ցուցադրում, բայց հաջորդ օրը միացնում եմ Հ2-ը, ու ամբողջ եթերում նա է իր բնակարանով, իր ընտանիքով: Զարմանում եմ, որ այս հեռուստատեսությունները պրովոկացիայի են ենթարկում, լուրերում ամբողջը ընդդիմադիր ուժերն են, ԱԺ նախագահից սկսած ինձնով վերջացրած կարող ենք բողոքել, սելը ճռալու տեղը սելվորն է ճռում», - նշեց նա և նաև անարձագանք չթողեց քննադատությունները, թե ՀՀԿ-ն այնքան գույք ունի, որ նույնիսկ 600 տարվա մեջ ոչ մի կուսկացություն չի կարող կուտակել:
