«Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել է». ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ
ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը: ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Էդգար Առաքելյանը Հայելի ակումբում նշեց, որ կարևորում է կուսակցությունների ֆինանսավորման հետ ապված խնդիրը: «Նախագծում պետք է մեծ ուշադրություն դարձվի կուսակցությունների ֆինանսավորման խնդրին, անկախ նրանից, թե կուսակցությունը խոհրդարանական է կամ արտախորհրդարանական»,- ասաց նա: «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցի՝ նախընտրական կոալիցիաներն արդյունավետ չեն գործում, և իրենք չեն քննարկում դաշինքով մասնակցելու հնարավորությունը. «Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել է: Պետք է կուսակցությունները միավորվեն, դառնան մեկ կուսակցություն, այդ դեպքում միավորումն արդարացված կլինի»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ հատկանշեց ընտրագրավի հետ կապված խնդիրը:
