Փոխվում է ԱԺ կանոնակարգ օրենքը. Ինչ է սպասվում պատգամավորներին

Ազգային ժողովի արտահերթ նիստին հիմնական զեկուցող՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: «Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել օրակագրի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր»,-ասաց Սահակյանը, հավելելով, որ նման ճկուն համակարգ են կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն: Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրակարգային հարցերը սահմանելուց հետո եթե չի սպառվում նիստը, վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև 24: 00-ն: Ըստ կանոնակարգի՝ ԱԺ-ն ունի հետևյալ մարմինները՝ պատգամավոր, ԱԺ նախագահ և տեղակալ, խմբակցություներ, խորհուրդ և հանձնաժողովներ: Եթե օրակարգը ձևավորելը նախկինում ԱԺ նախագահի տիրույթում էր, այժմ կոլեգալ մարմին է ձևավորում, այսինքն՝ ընդդիմությունը, իշխանությունը, հանձնաժողովը, կներկայացնեն իրենց հարցերը: Առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումն անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական որոշում, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է կրկին ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն գնում է առաջ: Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը: Զեկուցողը նաև ներկայացրեց արտահերթ նիտերի կարգը և նշեց, որ այն մտահոգությունը, որ առկա են, որ ընդգրկվում են այնպիսի նախագծեր, որոնք հանձնաժողովներում չեն քննարկվել, այլևս դրանց ճանապարհը փակվել է: «Սահմանվել են բացառիկ դեպքեր, միջազգային համաձայնագրեր, բյուջետային նախագծեր, որոնք արտահերթի օրակարգում պետք է ընդգրկվեն, պետք է ընթացակարգը մնացած դեպքերում անցնեն»,-նշեց Սահակյանը:
Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am