Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել/տեսաշար,տեսանյութ/
Al Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներում ջերմաստիճանը նվազել է զրոյից և ձյուն է տեղացել։ Ընդգծվում է, որ ձյան ամենամեծ տեղումները գրանցվել են Շաքրա և Թաբուք քաղաքներում։
Բացի այդ, գրանցվել են ուժգին անձրևներ, ինչի կապակցությամբ բնակիչներին խնդրել են լինել զգոն։ Բացի այդ, հետագայում տեղատարափ անձրևներ ակնկալվում են նաև Էր Ռիյադի շրջանում, Արևելյան նահանգում, հյուսիսում, Մեքքայում ու Մեդինայում։
Հաղորդվում է, որ սովորաբար անձրևների սեզոնը Սաուդյան Արաբիայում մեկնարկում է հոկտեմբերի կեսին։

