Նոր մանրամսներ Կոլումբիայում մարդատար ինքնաթիռի կործանումից/տեսանյութ/
Առնվազն տասը մարդ Է փրկվել Կոլումբիայում մարդատար ինքնաթիռի կործանումից հետո: Այդ մասին հայտնել Է mioriente.com կոլումբիական լրատվական պորտալը: «Օդանավում գտնվող առնվազն տասը ուղեւորների օգնություն Է ցուցաբերվում: Աղետի վայրում շարունակվում Է փրկվածների որոնումը»,-նշել Է վթարի վայրում աշխատող հրշեջների ջոկատի հրամանատարը: 360 Radio Colombia-ն հայտնում Է, որ ինքնաթիռում եղել են բրազիլացի 27 ֆուտբոլիստներ («Շապեկուենսե» թիմը), նրանցից մեկը՝ պաշտպան Ալան Ռուշելը, փրկվել Է: Իր հերթին Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացնում Է, որ «Lamia բոլիվիական ավիափոխադրողին պատկանող օդանավն ընկել Է Անտիոքիա դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու Էլ Գորդո բնակավայրի շրջանում, առնվազն վեց մարդ փրկվել Է»: Կոլումբիայի Ժոզե Մարիա Կորդովա օդանավակայանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը հաստատել է ինքնաթիռի կործանման լուրը` հայտնելով, որ «կարծես կան փրկվածներ»:
