Հովիկ Աբրահամյան. «Պաշտոնը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի»
«Փաստ» օրաթերթը գրում է. Ասմունքի հանրապետական 9–րդ փառատոնի գալա համերգին մասնակցում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հովանու ներքո և ֆինանսավորմամբ էլ արդեն 9–րդ անգամ անցկացվում է այս միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև «Փաստի» բլից–հարցմանը: – Ինչպե՞ս եք պարոն Աբրահամյան: – Շատ լավ: – Ինչո՞վ եք ներկայում զբաղվում: –Հիմա ազատ ժամանակ շատ ունեմ և ավելի շատ թոռնիկներիս հետ եմ զբաղվում: Ամենակարևորը ասմունքի փառատոնի նման ազգանվեր գործերը չենք մոռանում: – Ձեր տրամադրությունը բարձր է, կարելի՞ է ենթադրել, որ այնքան էլ նեղսրտած չեք վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո: – Պաշտոնը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի… Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
