Տիգրան Սարգսյանի եղբորորդին` ապագա ԱԺ–ում
«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է` Հայաստանում քաղաքական սերնդափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Բայց այդ սերնդափոխությունը կատարվում է բառիս իսկական իմաստով` իշխանությունը փոխանցելով հայրերից ու հորեղբայրներից սիրելի որդիներին: «Փաստի» տեղեկություններով` առաջիկա ԱԺ–ում ՀՀԿ համամասնական ցուցակով նոր դեմք է հայտնվելու` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբորորդի Սուրեն Սարգսյանը: Ի դեպ, Սուրենի հայրը ներկայում Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
