Մաքսիմ Հակոբյանի թոռնուհին պարեց Պլյուշչենկոյի հետ/տեսանյութ/
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացավ «Սառույցի արքաները» սպասված շոուն՝ գեղասահքի աստղեր Եվգենի Պլյուշչենկոյի, Ադելինա Սոտնիկովայի, ինչպես նաեւ հայտնի երգիչների եւ նորաձեւության աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:Իրենց կատարումներով հանդես եկան երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Մարիամ Մերաբովան, Սոնան եւ ջութակահար Էդգար Հակոբյանը Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «Kings on Ice» շոուն 2-րդ անգամ Երեւանում տեղի ունեցավ ավելի հագեցած ծրագրով: Ի տարբերություն «Kings on Ice»-ի նախորդ շոուի՝ այս անգամ սառույցի վրա իրականացվող համարներն ավելի քիչ էին: Ֆինանսական սղության պատճառով թիմը ողջ կազմով չէր Երեւանում: Այս անգամ վտանգավոր հնարքներ իրականացնող մարզիկներ ելույթ չունեցան, սակայն նրանց պակասը լրացվեց նորաձեւության ցուցադրությամբ եւ ավելի շատ երաժշտական համարներով: Սառույցի վրա հատկապես մեծ աջակցություն ստացան Եվգենի Պլյուշչենկոն, օլիմպիական չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Եվրոպայի 2011 թ. չեմպիոն ֆրանսիացի Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաեւ Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սլավա Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը: Վերջինիս ելույթի ընթացքում երաժշտությունը շուտ անջատվեց, եւ Անաստասիան իր համարի մի մասը կատարեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: Մեկ այլ ուշագրավ համար ևս:Շոուից հետո բեմ բարձրացան հայազգի պատանի դեղասահորդները:Եվգենի Պլյուշչենկոն ընտրեց նրանցից մեկին և նրանք միասին պարեցին: Պարզվեց ,որ այդ պարուհին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի թոռնուհին էր:
