Բրազիլական ֆուտբոլային թիմին և լրագրողներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
Կոլումբիայի Անտիոքիա նահանգում կործանվել է օդանավ, որում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ և բրազիլական «Շապեկոէնսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ: The Washington Post-ի փոխանցմամբ ՝ըստ նախնական տեղեկության՝ ինքնաթիռը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանի ճանապարհին: Օդաչուն Մեդլինի Կորդովա օդանավակայանի դիսպետչերներին հասցրել է տեղեկացնել, որ վառելիքի պակաս ունի: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 27 ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ լրագրողներ: Կրկին նախնական տվյալներով ՝ ողջ մնացել 5 մարդ:
