Աշխարհի առնվազն 25 ղեկավարներ նոյեմբերի 29-ին կմասնակցեն կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը:
Նրանցից 15-ը Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների նախագահներ են, նշում Է El Universal վենեսուելական պորտալը: Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները: Նաեւ ներկա կլինի Իսպանիայի Խուան Կարլոս թագավորը, որը գահն զբաղեցրել Է 1975-2014 թվականներին:
Քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, որը կկայանա Հեղափոխության հրապարակում Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, կմասնակցեն Հարավաֆրիկյան Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Զիմբաբվեի, Նամիբիայի եւ Կաբո Վերդեի նախագահները: Ինչպես սպասվում է, եվրոպական երկրները բարձրագույն մակարդակով կներկայացնի միայն Հունաստանը, որտեղից գալու է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կարիբյան երկրներից կժամանեն յոթ վարչապետներ:
Կաստրոյի հետ կուբացիների հրաժեշտի արարողությունն սկսվել է նոյեմբերի 28-ին, կուբայական հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով: Նաեւ արարողության սկսվելուց հետո ամբողջ երկրում խորնարհվել են պետական դրոշները:
Սկսած նոյեմբերի 30-ից հանգուցյալի աճյունը չորս օր Հավանայից կտանեն Սանտյագո դե Կուբա: Մինչեւ դեկտեմբերի 3-ը աճյունը կտանեն երկրի 15 նահանգներից 13-ը, նույն օրը Սանտյագո դե Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում պլանավորված է զանգվածային միջոցառում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից