Նվեր՝ Մարադոնային
Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային նվիրել է իր ինքնագրով ռակետը,- տեղեկացնում է «A Bola»-ն: Թենիսի Արգենտինայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ նվաճել է Դևիսի Գավաթը: Եզրափակիչ դիմակայությունում հարավամերիկացիների մրցակիցներն էին խորվաթները: Դիմակայության երեք օրերի ընթացքում արգենտինացի թենիսիստներին աջակցել է Մարադոնան, ով նվերը Դել Պոտրոյից ստացել է Մարին Չիլիչի հետ խաղից հետո:
