Նիդերլանդներն ու Բելգիան ստորագրել են երկրների սահմանի արանքում գտնվող տարածքի մասերի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր, հաղորդում է Korrespondent-ը` հղում անելով Նիդերլանդների ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Նիդերլանդներին պատկանող տարածքի մի մասը կանցնի Բելգիային, և հակառակը: Խոսքը գնում է երկրները բաժանող Մաաս գետի մոտակայքում գտնվող տարածքների մասին: 1960-80 թվականներին իրականացված ինժեներական աշխատանքների արդյունքում մի քանի կղզի է գոյացել, որոնցից մեկը դարձել է բելգիական, սակայն դժվարամատչելի է եղել Բելգիայի տարածքից: Իրավապահները կարողացել են կղզի հասնել միայն նավակներով կամ Նիդերլանդների իշխանությունների հատուկ թույլտվությամբ, ինչի հետևանքով կղզում վատթարացել է հանցագործության իրավիճակը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից