Հայտնի է ՌԴ-ում հայերի միջեւ ողբերգական ելքով հրաձգության պատճառը/տեսաշար/
Ինչպես հաղորդում է տեղական 47News լրատվամիջոցը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, ՌԴ-ում հունվարի 31-ին հայերի մասնակցությամբտեղի ունեցած փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու ՝ 360 հազար ՀՀ դրամ,համար ծագած վեճը:
Վեճն առաջացել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի միջեւ, երբ նրանցից մեկը՝ ոմն Արթուր, ներդրել է 60 հազար ռուբլի: Վերջինս էլ մի խումբ երիտասարդների ուղարկել էր սրահ՝ հարցը լուծելու եւ իր գումարը հետ ստանալու պահանջով: Զինված երիտասարդները, սակայն, հանդիպել են սրահի աշխատակիցների դիմադրությանը, ինչից հետո կրակոցներ են հնչել:
«Հայտնի է, որ կրակել է միայն մեկ կողմը: Խառնաշփոթի մեջ նրանք հրազենային վնասվածքներ են հասցրել նաեւ իրենց ընկերներին»,- պատմել է իրավապահ մարմինների աշխատակիցը:
Հիշեցնենք,որ արդեն տեղեկացրել ենք,որ Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել փոխհրաձգության փաստով, որը տեղի է ունեցել Շլիսելբուրգ քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում։ Տեղի ունեցածի հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել 5 մարդ, որից 2-ը մահացել են։ Newsru.com-ի փոխանցմամբ՝ զոհերը ծագումով հայ ձեռնարկատերեր են։ Կոնֆլիկտի մյուս մասնակիցները ներկայում հետախուզվում են։
Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, ով ՌԴ-ում կեցության իրավունք ունի, իսկ մյուսը՝ 1971 թվականին ծնված, Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է։ Նրանք գործարարներ են եղել, և եղել են իրար դեմ կռվող խմբերում։
Քննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 31-ին վեճ է ծագել տղամարդկանց երկու խմբերի միջև։ «Կողմերից մեկը հրազեն է կիրառել, ինչի հետևանքով երկու տղամարդ մահացել են, երեքը բուժհաստատություններում են»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ականատեսները պատմել են, որ ավտոսերվիսին է մոտեցել սև «Mercedes»ավտոմեքենա, որից կովկասյան արտաքինով զինված 5 անձ է իջել և կրակ են բացել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ: Սրահում գտնվողները նույնպես զինված են եղել։ Փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 10 մարդ։


