Հիլարի Քլինթոնը Բեռնի Սանդերից առաջ է անցել
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է ,որ Հիլարի Քլինթոնը, որը պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նախօրեին նվազագույն տարբերությամբ է առաջ անցել իր գլխավոր մրցակցից՝ Բեռնի Սանդերից Այովա նահանգի ընտրողների քվեարկության ժամանակ: Այովայում հավաքի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստացել է քվեարկությանը մասնակցածների 49,8%-ի աջակցությունը, Վերմոնտից անկախ սենատորը՝ 49,6%-ի: Դեմոկրատական կուսակցության նախագահի երրորդ թեկնածուն՝ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ‘Մելլին, դուրս է եկել հետագա պայքարից, ինչը խաչ է քաշել նրա նախագահական հավակնությունների վրա: Քլինթոնն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Այովայի մրցույթին:
