Նաիրա Զոհրաբյանի ու Արփինե Հովհաննիսյանի «մինի բանավեճը»

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ ինքը անհրաժեշտ փոփոխություններ չի տեսնում:«Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում  չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության  մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ,  երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար։ Ես դեմ չեմ լիբերալացմանը, բայց եթե մենք գնում ենք կուսակցական քաղաքական  համակարգի կայացմանը, էս աջաբսանդալը բերելու է շատ ավելի վատ հետևանքների»,-ասաց տիկին Զոհրաբյանը։ Ինչպես փաստեց՝  «Կուսակցությունների մասին» օրենքում կուսակցությունների անդամները, որոնք ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական, պաշտոնական դիրքն օգտագործել՝ հօգուտ կուսակցության շահերի:«Ո՞նց եք պայքարելու մի բանի դեմ, երբ ԺԵԿ-ի պետից բռնած մինչև ամենավերջին պաշտոնյան, օրինակ եմ բերում, մինչև համագումարյան ժամանակաշրջանը, 7000 մարդու իրենց կամքից հակառակ մտցնեն կուսակցություն»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ ՀՀԿ համագումարի նախօրեին 7000 մարդ ստիպողաբար է մտցվել այդ կուսակցություն:

Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան հարցադրում արեց. «Դուք փաստեր ունե՞ք, որ իրենց կամքին հակառակ են այդ 7000 մարդուն կուսակցական դարձրել: Հայտարարել, որ 7000 մարդը իրենց կամքին հակառակ է եղել, կարծում եմ չափազանցություն է»:
Նա կոչ արեց միայն փաստերով խոսել: Այնուհետև անդրադառնալով Ն. Զոհրաբյանի հարցի երկրորդ մասին՝ նախարարը նկատեց, որ ունենք շատ կարևոր նորմ, որն ամրագրել են Հանրային ծառայության մասին օրենքի 46-րդ և 47-րդ  հոդվածներում, որը շատ հզոր զսպիչ ուժ է. «Միշտ էլ բախվելու ենք ռեսուրսի չարաշահման խնդրին, դրա դեմ ինչպե՞ս ենք պայքարելու, կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ ստեղծել ենք՝ գոնե նոր Ընտրական օրենսգրքով»։
Սոնա Դավթյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am