Կարեն Կարապետյանի նվերը՝ ՀՀԿ-ական դառնալու առթիվ
Խորհրդարանում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀԿ համագումարի նախօրեին 7000 մարդ ստիպողաբար է մտցվել այդ կուսակցություն: «Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը 7000 գազի աշխատակիցների մոտ տրանսֆորմացիա տեղի ունեցավ, մարդիկ հասկացան, որ պետք է դառնան ՀՀԿ-ական, Նժդեհի հետևորդներ, նրանց մոտ մեկ գիշերում բռնկում եղավ առ Նժդեհ: Միգուցե դա Կարեն Կարապետյանի նվերն էր՝ ՀՀԿ-ական դառնալու առթիվ, հատկապես հիմա գազավիկ լինելը մոդայիկ է, համարվում են «պրոխոդ» ունեցող էլիտա այլևս, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ճանապարհ չէ, որովհետև եթե այդ անդամատոմսերը տվել եք, նրանք էլ վերցրել են, դա բացարձակ երաշխիք չէ, որ նրանք ապրիլի 2-ին գնալու ու նշյալ կուսակցության օգտին են քվեարկելու»։
