«Կարեն Կարապետյանի հեքիաթն էլ ավարտվեց»
ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ կուսակցություններին անդամակցությունը կամավորության սկզբունքի հիման վրա է լինում, բայց օրերս պարտադրեցին, որ վարչապետն ու նախարարներն անդամակցեն ՀՀԿ-ին:«Խնդրում եմ ասեք՝ ձեր վարչապետը և հինգ նախարարները, եթե չլինեին վարչապետ ու նախարար, դիմում գրելո՞ւ էին: Թե՞ այդ օրը բոլորը միասին պայծառատես դարձան, որոշեցին ընդունել այդ գաղափարախոսությունը և անդամագրվեցին: Ինձ համար մի քիչ ընդունելի չէ, որ 55-60 տարեկան տղամարդը դառնում է կուսակցական այդ տարիքում՝ դիմումի մեջ էլ գրելով՝ ընդունելով գաղափարախոսությունն ու կանոնակարգը: Ում համար պարզ չէր, որ էդ մարդիկ, եթե վարչապետ ու նախարար չլինեին, չէին դառնալու ՀՀԿ-ական: Այդ հեքիաթն այլևս ավարտված է, որովհետև դուք ձեր կուսակցական ճնշումով կարգավորեցիք այդ դաշտը: Վիգեն Սարգսյանն ինչի՞ մտավ ՀՀԿ, ո՞ր պաշտպանության նախարարն է մինչև էդ եղել կուսակցական իր գործունեության ընթացքում, ոչ մեկը»,- նշեց նա:
