Բելառուսը պատրաստ է օգնել ԼՂ կարգավորման հարցում. Լուկաշենկոն՝ Ադրբեջանում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը ադրբեջանցիները, ուրիշ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, դուրս ենք եկել մեկ մեծ երկրից, մեկ եղբայրական ընտանիքից՝ Խորհրդային Միություն անունով: Ուստի մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ մարդկանց համար խաղաղություն, կանոնավոր կյանք ու հանգստություն ապահովելու համար՝ որտեղ էլ լինի»,- ասել է Լուկաշենկոն: Ինչպես հաղորդվում է՝ բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք միջպետական փաստաթղթերի կնքում: Լուկաշենկոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
